Untitled

Loading Events

« All Events

2 Թատերախաղ՝ ԹՈՌՆԻԿ ՊԱՏՎԻՐԵ՞Լ ԵՔ և ՊԱՏԱՀԱՐ

April 26 @ 8:00 pm - 10:00 pm PDT

«Թոռնիկ Պատվիրե՞լ Եք» – Կարինե Խոդիկյան
«Տաք Զրույց» հեռուստահայտագրի հյուրն է «Ինեսա Տատիկը»: Նա լացակումաց պատմում է իր «երբեք չտեսած» թոռնիկի՝ Արսենի մասին, որին փնտրում է ամեն տեղ: Հետո նա տուն է գալիս, պարիկը հանում ու հնամաշ հագուստները փոխում: Այս կինը «խեղճ ու կրակ» տատիկի նման չէ: Չլինի այդ հայտագիրը հենց էնպես ստից, հնարովի մի բան էր: Բայց ահա դռան զանգը: Մի «տղա» է եկել և ասում է, ես եմ՝ Արսենը:
Դերերում՝ Սյուզաննա Եգորյան, Վան Ադրիկ և Արմեն Թադևոսյան: Բեմադրիչ՝ Արամազդ Ստեփանյան
Գուրգեն Խանջյանի «Պատահար»-ում, Սահակն ու Լուսինեն Հայաստանի գյուղերից մեկում փորձում են գոյատևել հողագործությամբ և անասնապահությամբ: Գործերը լավ չեն: Արդյո՞ք մի լավ բան կպատահի: Մի գիշեր մեծ դրմբոցով տունը թափ է գալիս: Մեկը, հարբած քշելիս, մեքենայով խփել, իրենց տան պատշկամբն ու ցանկապատը ջարդել է: Ներս են գալիս Տարոնն ու Լիլին: Տարոնն ասում է, չմտահոգվեք, ե՛ս եմ խփել, վնասը կփակեմ, և դեռ ավելին: Կանխիկ լավ վճարում է. հետո ասում է՝ դե՛ եկեք, եկեք սեղան գցեք, խմիչք բերեք, քեֆ անենք: Սահակն ու Լուսինեն թեև դժգոհ, բայց համաձայնվում են՝ վերջապես նրանք մի տեսակ հյուր են եկել «հայի տուն»— երբեք չկռահելով, թե ինչքան են խնդիրները բարդանալու:
Դերերում՝ Արիս Բաղումյան, Օֆելիա Բեկչյան, Լյուդմիլա Գրիգորյան, Աշոտ Թադևոսյան
Թատերաթաղերի նյութերը հարմար չեն երեխաների համար:
Տեղեկություն: www.itsmyseat.com/CAPS TheAramazd@gmail.com www.AramazdStepanian.org

Details

Date:
April 26
Time:
8:00 pm - 10:00 pm
PDT
Event Category:
Website:
www.itsmyseat.com/caps

Organizer

ՀԱՅ ԹԱՏՐՈՆԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Phone
8185454005
Email
TheAramazd@gmail.com

Venue

Atwater Village Theatre
3269 Casitas Ave
Los Angeles, CA 90039 United States
+ Google Map
Phone
(818) 545-4005

Leave a comment

Leave a comment